չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը որակազրկվել է

«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը որակազրկվել է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և էթիկայի կոմիտեն Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին որակազրկվել է 7 խաղով (4 խաղը՝ պայմանական)։

Որակազրկման պատճառն է Եղիշե Մելիքյանի կողմից «պատշաճ վարքագծի հիմնական կանոնների խախտումը, սպորտային միջոցառումները ոչ սպորտային բնույթի դրսևորումների համար օգտագործելը, ՀՖՖ հեղինակությունը, ՀՖՖ համապատասխան մարմինների և ղեկավար կազմի վարկաբեկումը (Հոդված 9-ի 2-րդ կետի 1․2, 1․3, 1․4-րդ ենթակետեր)»։

Որակազրկումը տարածվում է 2023 թվականի օգոստոսի 31-ից սկսած։

«Որոշման 1-ին կետով սահմանված կարգապահական պատասխանատվության միջոցի մի մասը՝ 4 (չորս) խաղ պայմանականորեն չկիրառել և «Փյունիկ» թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին նկատմամբ փորձաշրջան սահմանել 4 (երեք) ամիս ժամկետով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ»,- նշվում է որոշման մեջ։

  • Կիսվել: