չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԵԱ. վերջին տուրում հաղթեց Հայաստանի հավաքականը

ԵԱ. վերջին տուրում հաղթեց Հայաստանի հավաքականը

Բաթումիում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում տղամարդկանց Հայաստանի հավաքականը վերջին՝ 9-րդ տուրում մրցեց Հունաստանի հավաքականի հետ և հաղթանակ տարավ 3 : 1 հաշվով:


Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով 50-րդ քայլում հաղթեց Յոանիս Պապաիոանուին: Հրանտ Մելքումյանը Հրիստոս Բանիկասի հետ պարտիայում հաղթանակ տարավ 18-րդ քայլում: Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանը ոչ ոքի խաղացին:
Հայաստանի հավաքականն այժմ 12 միավորով երրորդ տեղում է: Վերջին տուրի մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել:


Կանանց Հայաստանի հավաքականը վերջին՝ 9-րդ տուրում, պարտվեց Ադրբեջանի հավաքականին: Լիլիթ Մկրտչյանը պարտություն կրեց, իսկ Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը ոչ ոքի խաղացին:


Այժմ կանանց Հայաստանի թիմը 11 միավորով բաժանում է 5-7 տեղերը:

  • Կիսվել: