կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ձյուդոյիստ Արման Ադամյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում

Ձյուդոյիստ Արման Ադամյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի ձյուդոյիստ Արման Ադամյանը Դոհայում ընթացող մարզաձևի աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել:

Այս մասին հայտնել է Championship.com-ը։

Մինչև 100 կգ քաշային կարգի եզրափակչում Ադամյանը հաղթել է չեխ Լուկաշ Կրպալեկին։  Վճռորոշ գոտեմարտում հաշիվը չի բացվել, սակայն ավելացված ժամանակում Կրպալեկն ստացել է երրորդ զգուշացումը, որն ինքնաբերաբար նշանակում էր Ադամյանի հաղթանակը։

Ադամյանը 26 տարեկան է։ Նա Եվրոպայի 2020 թվականի առաջնության արծաթե մեդալակիր է։ 2019 թվականին մարզիկը հաղթել է Եվրոպական խաղերում։ Ադամյանը չորս անգամ հաղթել է Մեծ սաղավարտի և Գրան պրիի մրցաշարերում։

Հավելենք, որ 2023 թվականի ձյուդոյի աշխարհի առաջնությունը տեղի է ունեցել Քաթարի մայրաքաղաքում մայիսի 7-14-ը։

  • Կիսվել: