հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դուխներդ տեղը, սաղ նորմալ է. Վանեցյանը՝ Հայաստանի ազգային հավաքականին

Դուխներդ տեղը, սաղ նորմալ է. Վանեցյանը՝ Հայաստանի ազգային հավաքականին

Այսօր ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հետևել է Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը: Այս մասին տեղեկանում ենք Ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Վանեցյանը հանդիպել է մեր թիմի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ։

«Մենք ոնց աշխատել ենք, ոնց իրար հետ ծառայել ենք մեր ֆուտբոլի համար, շարունակելու ենք մատուցել մեր ծառայությունը մեր սիրելի սպորտաձևին՝ մեր ֆուտբոլին։ Ու համոզված եմ, որ այս թիմով, մեր թիմային աշխատանքով և թիմային խաղով ունենալու ենք մեծ հաջողություններ: Դուխներդ տեղը, սաղ նորմալ է, շատ լավ է, որևէ խնդիր իրականում չկա»,-ասել է Արթուր Վանեցյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

  • Կիսվել: