կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չինական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը մրցանակային տեղեր է գրավել

Չինական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը մրցանակային տեղեր է գրավել

Իտալական Մոնտեսիլվանո քաղաքում երեկ ավարտվել է չինական ըմբշամարտի (Շուայցզյաո) Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականի մարզիկները զբաղեցրել են հետևյալ մրցանակային տեղերը․

Յուրա Հայրապետյան 1-ին տեղ (58կգ 15-17տ խումբ),

Եղիազարյան Միքայել 2 տեղ (54կգ 15-17տ խումբ),

Գաբրիելյան Դավիթ 3 տեղ (68կգ 15-17տ խումբ),

Չիլինգարյան Սարգիս 4-րդ տեղ (70կգ 19+տ խումբ)։

Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 27 երկիր։

Շուայցզյաոն ըմբշամարտի չինական ձև է: Շուայցզյաոյի և ըմբշամարտի հայտնի տեսակների (ձյուդո, սամբո և այլն) հիմնական տարբերությունը նետումից հետո ոտքի վրա մնալու հիմնական կանոնն է։ Երբ ըմբիշը դիպչում է հենարանի երրորդ  կետին, մեկ միավոր է տրվում մրցակցին: Շուայցզյաոյի կանոնների համաձայն՝ մարտը շարունակվում  է մինչև երեք միավոր ձեռքբերելը։ Այս տեսակի ըմբշամարտի գոտեմարտերը բնութագրվում են բարձր տարբերակայնությամբ և իրավիճակի փոփոխությունների արագությամբ:

Մրցումների հիմնական կանոններից ելնելով՝ մարզումների ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում կայունությանը և հավասարակշռությանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: