ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բասկետբոլի եվրոպական ֆեդերացիան հետաձգել է բոլոր մրցումները

Բասկետբոլի եվրոպական ֆեդերացիան հետաձգել է բոլոր մրցումները

Բասկետբոլի եվրոպական ֆեդերացիան հետաձգել է իր հովանու ներքո ամռանն անցկացվելիք   բոլոր մրցումները։ Ընդհանուր առմամբ օրացույցում ընդգրկված էին տարբեր դիվիզիոնների  աղջիկների և տղաների  (16, 18, 20  տարեկաններ) 16 առաջնություններ։

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ ՀՀ տարբեր տարիքային  խմբերի հավաքականներ պետք է մասնակցեին այդ մրցաշարերին ․Հայաստանի ազգային հավաքականը՝ փոքր երկրների Եվրոպայի, աղջիկների (մինչև 18 և մինչև 16),  ինչպես նաև տղաների ( մինչև 16) թիմերը ՝  Եվրոպայի C դիվիզիոնի առաջնություններին։

2021թ․19 տարեկանից բարձր  կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնությունների մասնակիցները  կընտրվեն միջազգային դասակարգման աղյուսակի  հիման վրա։ Յուրաքանչյուր մրցաշարում կխաղան 16-ական թիմեր։

Նշվում է նաև, որ ՖԻԲԱ-ն մարտի 12-ին համաճարակի պատճառով կասեցրել  էր  բոլոր մրցաշարերը։ 

  • Կիսվել: