Բասկետբոլի Եվրասիական լիգա-Երևանի քաղաքապետի գավաթ մրցաշարի հաղթողը լիբանանյան «Hoops»-ն է
Երևանում ավարտվեց բասկետբոլի Եվրասիական լիգա-Երևանի քաղաքապետի գավաթ միջազգային մրցաշարը:
Եզրափակչում լիբանանյան «Hoops» թիմը 91:82 հաշվով հաղթեց վրացական «Orbi»-ին և զբաղեցրեց առաջին տեղը։ Երրորդ տեղի համար պայքարում էին հայկական թիմերը: «Ուրարտու»-ն 91:82 հաշվով հաղթեց «Էրեբունի»-ին:
Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 6 միլիոն դրամ: Մրցաշարը շարունակական բնույթ կկրի:


