շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Բարսելոնային» թույլ չեն տվել Բարսելոնայում նշել չեմպիոնությունը․ տեսանյութ

«Բարսելոնային» թույլ չեն տվել Բարսելոնայում նշել չեմպիոնությունը․ տեսանյութ

Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում մրցաշարի առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթելով «Էսպանյոլին», 27-րդ անգամ նվաճել է չեմպիոնի կոչումը:

Կատալոնյան ակումբի ֆուտբոլիստները խաղից հետո հավաքվել են խաղադաշտի կենտրոնում և սկսել նշել իրենց վերջնական հաղթանակը: Սակայն, քիչ անց «Էսպանյոլի» զայրացած երկրպագուները մտել են խաղադաշտ և հարձակվել հաղթանակ տոնող ֆուտբոլիստների վրա: Վերջինները նկատելով դա, անմիջապես հեռացել են հանդերձարան: Այդպիսով, «Բարսելոնային» թույլ չեն տվել Բարսելոնայում նշել չեմպիոնությունը, քանի որ «Էսպանյոլը» նույնպես ներկայացնում է այդ քաղաքը:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին ահա այսպես է մեկնաբանել այդ միջադեպը. «Հաղթանակի տոնումը նորմալ երևույթ է: Բայց ես հասկանում եմ, որ մենք տանը չէինք, ուստի չէինք կարող անհարգալից լինել տանտիրոջ նկատմամբ։ Ես գիտեմ, որ դժվար է վերահսկել նման դեպքերում, բայց ես ֆուտբոլիստներին ասացի, որ ավելի լավ է հեռանալ:

Ինձ ասացին, որ մի փոքր անախորժություն է եղել։ Մենք հետո նշել են հանդերձարանում։ Ես ռացիոնալ եմ, բայց դժվար էր չտոնել նման հաղթանակը»,- մարզչի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հավելենք, որ «Էսպանյոլի» ղեկավարությունը քննադատել է իր երկրպագուների նման պահվածքը: Ավելին, «Բարսելոնային» չեմպիոնության կապակցությամբ առաջիններից մեկը շնորհավորել է իր հիմնական մրցակիցը՝ Մադրիդի «Ռեալը»:

  • Կիսվել: