ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Բարսելոնան հայտարարել է դարպասապահի հեռանալու մասին

Բարսելոնան հայտարարել է դարպասապահի հեռանալու մասին

Կատալոնական ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել դարպասապահ Ինյակի Պենյայի վերաբերյալ, գրում է armsport.am-ը:

26-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Էլչե»՝ վարձակալությամբ հանդես գալու 2025/2026 մրցաշրջանի ավարտին։ Կարևոր է նշել, որ «Էլչե» մեկնելուց առաջ Ինյակի Պենյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև 2029 թվականի ամառ։

Իսպանիայի Լա Լիգայի անցկացված երկու տուրերում «Էլչեն» հավաքել է երկու միավոր, մինչդեռ «Բարսելոնան» առանց միավոր կորցնելու վաստակել է վեց միավոր։ Հավելենք, որ այս մրցաշրջանում «Բարսելոնան» և «Էլչեն» Լա Լիգայում կհանդիպեն նոյեմբերի սկզբին և փետրվարի սկզբին։

 

  • Կիսվել: