ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բարսելոնան դարձավ Իսպանիայի չեմպիոն

Բարսելոնան դարձավ Իսպանիայի չեմպիոն

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվեց «Էսպանյոլի» հետ։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթեց 4:2 հաշվով եւ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։ Գոլ խփեցին նաեւ իսպանացի պաշտպան Ալեքս Բալդեն եւ ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն։

«Բարսելոնան» 85 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 14 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից»։ «Էսպանյոլը» նախավերջինն է՝ 31 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է 4 տուր։

  • Կիսվել: