ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Բարսելոնա»-ն ջախջախեց «Սևիլիա»-ին

«Բարսելոնա»-ն ջախջախեց «Սևիլիա»-ին

Իսպանական Պրիմերայի 8-րդ տուրում կատալոնական ակումբը՝ «Բարսելոնան»-ն ջախջախիչ հաղթանակ է տարել «Սևիլիայի» նկատմամբ։ «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Սևիլիային», և խաղն ավարտվել է 4-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի:

Կատալոնական ակումբի հաղթանակի սկիզբը դրել է Սուարեսը՝ 27-րդ րոպեին մկրատաձև հարվածով խփած փայլուն գոլով: Գոլային փոխանցման հեղինակ է դարձել Նելսոն Սեմեդուն: 5 րոպե անց Արթուրի փոխանցումից հետո գոլով աչքի է ընկել Արտուրո Վիդալը:

3-րդ գոլը դարձյալ Արթուրի փոխանցումից հետո հեղինակել է Նելսոն Սեմեդուն:

4-րդ գոլի հեղինակ դարձավԼիոնել Մեսսին:

  • Կիսվել: