երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Բարսան նշում է հիմնադրամն 125-ամյակը

Բարսան նշում է հիմնադրամն 125-ամյակը

Ուղիղ 125 տարի առաջ՝ 1899 թվականի նոյեմբերի 29-ին, հիմնադրվեց «Բարսելոնան»։ Այս առիթով կատալոնական ակումբը սոցցանցերում հրապարակում է արել, գրում է armsport.am-ը:

«1899 թ. նոյեմբերի 29-ին Ժոան Գամպերը և տասնմեկ այլ տղամարդիկ հանդիպեցին Գիմնաս Սոլում՝ ստեղծելու մի ասոցիացիա, որը կրելու էր քաղաքի անունը և զինանշանը: Նույն օրը հիմանդրվեց «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը։ Շնորհավոր 125-ամյակդ «Բարսա»: Մենք կարող ենք շատ ավելին»,- ասվում է ուղերձում։

Նշենք, որ հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի շաբաթ օրը՝ նոյեմբերի 30-ին, սեփական հարկի տակ «Լաս Պալմասի» հետ։

 

  • Կիսվել: