ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այսօր կկայանա Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը․ մենկարկային կազմը հայտնի է

Այսօր կկայանա Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը․ մենկարկային կազմը հայտնի է

Այսօր՝ կեսգիշերին կկայանա Իտալիա- Հայաստան ֆուտբոլային հանդիպումը։  Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում  կհյուրընկալվի J խմբի հաղթող Իտալիայի հավաքականին։ 

Հավաքականը Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ հանդես կգա հետևյալ կազմով

Դարպասապահ՝ Արամ Հայրապետյան , «Ուրարտու»։  

Պաշտպաններ՝ Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս),  Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ», Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան), Անդրե Կալիսիր, «Գյոտեբորգ» (Շվեդիա), Կամո Հովհաննիսյան։

Կիսապաշտպաններ՝  Արտակ Գրիգորյան,  «Ալաշկերտ», Արտակ Եդիգարյան, «Փյունիկ», Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)։

Հարձակվողներ՝ Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան), Ալեքսանդր Կարապետյան,  «Սոչի» (Ռուսաստան):

Իտալիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա Պալերմոյում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

  • Կիսվել: