Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկու համար
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն, Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլո Կինդելայի հետ:
Նա հունահռոմեական ոճում ոսկու համար պայքարի մեջ մնաց՝ հաղթելով մրցակցին 5-3 հաշվով: