կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Առնո Ավետիսյանը ՝ Մ16 տարեկանների առաջին կատեգորիայի մրցաշարի հաղթող

Առնո Ավետիսյանը ՝ Մ16 տարեկանների առաջին կատեգորիայի մրցաշարի հաղթող

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած մինչև 16 տարեկանների «Բոհդան Տոմաշևսկու գավաթ» առաջին կատեգորիայի մրցաշարում հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Առնո Ավետիսյանը։ Եզրափակիչում Ավետիսյանը երկու սեթում՝ 6։2, 7։5 հաշվով, առավելության է հասել Լեհաստանի ներկայացուցիչ Իգոր Բարտնիկի նկատմամբ։

Այսպիսով, Առնո Ավետիսյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է մինչև 16 տարեկանների առաջին կատեգորիայի մրցաշարում։ Զուգախաղի եզրափակիչում Առնո Ավետիսյանն ու ուկրաինացի Վլադիսլավ Բոհոմոլկինը 6։2, 6։2 հաշվով հաղթել են լեհ Միխալ Խիլային և ուկրաինացի Վոլոդիմիր Շիրշկովին։

  • Կիսվել: