հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արմեն Գյուլբուդաղյանցի ասուլիսը՝ Ֆինլանդիայից կրած պարտությունից հետո (ուղիղ)

Արմեն Գյուլբուդաղյանցի ասուլիսը՝ Ֆինլանդիայից կրած պարտությունից հետո (ուղիղ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում 8-րդ տուրում Ֆինլանդիայի հավաքականից կրած պարտությունից հետո ասուլիսում պատասխանում է լրագրողների հարցերին։

«Առաջին խաղակեսում պայքարում էինք, կարգապահ էինք գործում: Երկրորդ խաղակեսում փորձում էինք ակտիվացնել խաղը փոփոխությունների միջոցով, բայց չստացվեց:

Երկրորդ գոլից հետո Ֆինլանդիան ավելի լավ էր խաղում: Մինչև այդ մենք հավասար պայքար էինք մղում, իսկ հետո կորավ խաղային կարգապահությունը»,-ասաց Գյուլբուդաղյանցը:

Հիշեցնենք, որ Տուրկուում տեղի ունեցած խաղում Հայաստանի թիմը պարտվեց 0։2 հաշվով։

Եվրո-2020, J խումբ, 8-րդ տուր

Ֆինլանդիա - Հայաստան՝ 2:0

Ֆրեդրիկ Յենսեն, 19, Տեմու Պուկի, 61

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութը՝ news.am-ի

  • Կիսվել: