հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Արման Անդրեասյանը` փոխչեմպիոն, Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր

Արման Անդրեասյանը` փոխչեմպիոն, Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր

Արման Անդրեասյանը արծաթե մեդալ է նվաճել Բուդապեշտում ընթացող Իմրե Պոյակի և Յանոշ Վարգայի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում։  Եզրափակչում հայ ըմբիշը 0-8 հաշվով պարտվեց ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիին։

Վազգեն Թևանյանն էլ (65 կգ) երրորդ տեղի համար գոտմարտում 9։0 հաշվով հաղթելով Ֆրանսիան ներկայացնող Խալիդ Արսամերզուևին՝ դարձել է բրոնզե մեդալակիր։

  • Կիսվել: