ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Երևանում մեկնարկած Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Երևանում մեկնարկած Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Երևանում մեկնարկած Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:

Բացմանը ներկա են եղել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, Սամբոյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանակ մարզիկներ, մարզիչներ, այլ հյուրեր:

Մրցաշարը Երևանում անցկացվում է երրորդ անգամ: Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի հերթական փուլին, որն անցկացվելու է ապրիլի 11-12-ին, կմասնակցի 22 երկրի ավելի քան 500 մարզիկ:

Սամբոյի աշխարհի գավաթին Հայաստանի հավաքականները կմասնակցեն ամբողջական կազմերով՝ թե՛ մարտական սամբոյում, թե՛ կանանց մրցաշարում: Հայաստանին շնորհվել է Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի ցմահ անցկացման իրավունք:

 

  • Կիսվել: