ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Ժոաու Բրավիմի հետ

«Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Ժոաու Բրավիմի հետ

Երևանի «Արարատ-Արմենիան» նոր համալրում ունի դարպասապահի դիրքում: Թիմին է միացել 28-ամյա բրազիլացի Ժոաու Բրավիմը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Բրազիլացի դարպասապահի նախորդ ակումբը եղել է պորտուգալական «Ունիոն Լեյրիան», որը հանդես է գալիս Պորտուգալիայի երկրորդ լիգայում:

«Բարի գալուստ մեր ընտանիք: Միասին մենք կարող ենք»,- ասված է երևանյան ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ 

Աղբյուրը`ArmSport.am

  • Կիսվել: