ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Առաջին մեդալները՝ խուլերի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունից

Առաջին մեդալները՝ խուլերի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունից

Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել սեպտեմբերի 3-ից Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած խուլերի ըմբշամարտի մեծահասակների, երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունում:

 

Պատանիների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել ու պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել հունահռոմեական ոճի ըմբիշ, 50 կգ քաշային Արման Ասատրյանը, իսկ 55 կգ քաշային Գևորգ Սողոյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

 

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականը թիմային հաշվարկում գրավել է երրորդ տեղը:

Հայաստանի թիմը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեծաքանակ պատվիրակությամբ է մեկնել մրցավայր: Թիմի կազմում 14 մարզիկ է ընդգրկված:

Ըմբիշները խուլերի աշխարհի առաջնությանը մասնակցում են մարզիչներ Գագիկ Սերոբյանի, Մարտին Ալիխանյանի և Ժիրայր Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

  • Կիսվել: