չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արագ շախմատի ԱԱ․ Հայաստանի թիմը մեկնարկեց հաղթանակով

Արագ շախմատի ԱԱ․ Հայաստանի թիմը մեկնարկեց հաղթանակով

Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվող արագ շախմատի աշխարհի առաջնությունում։

Առաջին տուրում Հայաստանի թիմը մրցեց գերմանացի շախմատիստներից կազմված Doppelbauer Kiel թիմի հետ եւ առավելության հասավ 4,5:1,5 հաշվով։ Հաղթանակներ տարան Հայկ Մ․ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էլինա Դանիելյանը եւ Ալբերտո Աթոյանը։ Գաբրիել Սարգսյանը խաղաց ոչ ոքի։ Էլինա Դանիելյանը պարտություն կրեց։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանն (ԱՄՆ) ընդգրկված է Kompetenzakademie Allstars թիմի կազմում, որն առաջին տուրում 5,5:0,5 hաշվով պարտության մատնեց Blerickse Schaakvereniging թիմին։ Արոնյանը հաղթանակ տարավ։

Երեք օրում կանցկացվի 12 տուր։

  • Կիսվել: