ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ալեքսիս Սանչեսը վերադարձավ «Ինտեր»․ պաշտոնական

Ալեքսիս Սանչեսը վերադարձավ «Ինտեր»․ պաշտոնական

Ալեքսիս Սանչեսը վերադարձավ «Ինտեր», հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

Չիլիացի ֆուտբոլիստը միլանյան ակումբ է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակով։ Նախորդ մրցաշրջանը նա անցկացրել է «Մարսելում»։

 

Ալեքսիս Սանչեսը «Ինտերում» խաղացել է 2019 թվականի օգոստոսից մինչև 2022 թվականի օգոստոսը։

 

Նա թիմի հետ հաղթել է Իտալիայի առաջնությունը, ինչպես նաև երկրի Գավաթն ու Սուպերգավաթը։

  • Կիսվել: