երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԱ․ Հայաստանի ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը

ԱԱ․ Հայաստանի ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը

Սեպտեմբերի 4-17-ը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները աշխարհի առաջնությանը կմասնակցեն 14 ծանրորդով:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած տղամարդկանց հավաքականը Էր Ռիյադում կպայքարի 9 մասնակցով: Կազմում ընդգրկված են Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ),  Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանն ու Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը եւ Սամվել Գասպարյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը եւ Սիմոն Մարտիրոսյանը (109+ կգ):

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականի կազմում հանդես կգան Ալեքսանրդրա Գրիգորյանը եւ Իզաբելա Յայլյանը (55 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ),  Տաթեւ Հակոբյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ):

Հայ ծանրորդները պայքարը կսկսեն սեպտեմբերի 6-ից:

Սեպտեմբերի 6, 20:00 (Երեւանի ժամանակ)

Իզաբելլա Յայլյան, 55 կգ (նախնական հայտը երկամարտում 210 կգ)

Ալեքսանդրա Գրիգորյան, 55 կգ (նախնական հայտ՝ 210 կգ)

Սեպտեմբերի 7, 20:00

Գոռ Սահակյան, 67 կգ (նախնական հայտ՝ 330 կգ)

Սեպտեմբերի 11, 17:30

Ռաֆիկ Հարությունյան, 81 կգ (նախնական հայտ՝ 350 կգ)

Սեպտեմբերի 11, 20:00

 Անդրանիկ Կարապետյան, 89 կգ (նախնական հայտ՝ 380 կգ)

Սեպտեմբերի 13, 17:30

Հակոբ Մկրտչյան, 96 կգ (նախնական հայտ՝ 380 կգ)

Դավիթ Հովհաննիսյան, 96 կգ (նախնական հայտ՝ 380 կգ) 

Սեպտեմբերի 14, 20:00

Սամվել Գասպարյան, 102 կգ (նախնական հայտ՝ 400 կգ)

Գարիկ Կարապետյան, 102 կգ (նախնական հայտ՝ 400 կգ)

Սեպտեմբերի 15, 12:30

Լիանա Գյուրջյան, 81 կգ B խումբ (նախնական հայտ՝ 240 կգ)

Սեպտեմբերի 15, 20:00

Հռիփսիմե Խուրշուդյան, 87 կգ (նախնական հայտ՝ 245 կգ)

Տաթեւ Հակոբյան, 87 կգ (նախնական հայտ՝ 245 կգ) 

Սեպտեմբերի 17, 17:30

Վարազդատ Լալայան,  +109 կգ (նախնական հայտ՝ 460 կգ)

Սիմոն Մարտիրոսյան,  +109 կգ (նախնական հայտ՝ 450 կգ)

Գոռ Մինասյան (Բահրեյն), +109 կգ (նախնական հայտ՝ 460 կգ):

  • Կիսվել: