ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
9:1 հաշվով պարտության թիվ մեկ պատասխանատուն Արթուր Վանեցյանն է. Արեն Մկրտչյան

9:1 հաշվով պարտության թիվ մեկ պատասխանատուն Արթուր Վանեցյանն է. Արեն Մկրտչյան

Այս պարտությունը որևէ բացատրություն, արդարացում չունի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը` անդրադառնալով երեկ Իտալիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի 9-1 հաշվով պարտությանը:

Նա նշեց, որ վերջին շրջանում ինչ տեղի է ունենում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում, անընդունելի է իրենց համար:

Արեն Մկրտչյանը կատարվածի թիվ 1 մեղավոր է համարում Արթուր Վանեցյանին:

«Թիվ մեկ պատասխանատուն մարզիչն է, բայց Աբրահամ Խաշմանյանը ընդամենը 2-րդ խաղն է, ինչ գլխավորում է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, հետևաբար մեղավոր են բոլորը, և թիվ մեկ պատասխանատուն Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, պետք է 9:1 հաշվով պարտությանը տան պատասխան»,-ասաց Արեն Մկրտչյանը:

Հարցին` ՀՖՖ գործկոմն ունի՞ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի պահանջ, Արեն Մկրտչյանը պատասխանեց. «Դեռ մեր օրակարգում նման հարց չկա, երբ լինի, կտեղեկացնենք»:

  • Կիսվել: