երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
5 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ պարաբազկամարտի աշխարհի առաջնությունից

5 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ՝ պարաբազկամարտի աշխարհի առաջնությունից

Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հավաքական թիմը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում մասնակցել է պարաբազկամարտի աշխարհի 25-րդ առաջնությանը:

Աշխարհի չեմպիոններ են հռչակվել մինչև 55 կգ քաշային Սարգիս Հարությունյանը (ձախ ձեռքով), մինչև 80 կգ քաշային Սարգիս Ստեփանյանը (ձախ ձեռքով) և +65 կգ քաշային Նաիրա Մեսրոպյանը (աջ և ձախ ձեռքով):

ԱԱ-ի հաղթող է ճանաչվել նաև 65 կգ քաշային Գուրգեն Անտոնյանը՝ մինչև 24 տարեկանների պայքարում:

Աջ ձեռքի մրցումներում փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է մինչև 75 քաշային Հայկ Ստեփանյանը, իսկ Սարգիս Հարությունյանը (մինչև 55 կգ) և Շահեն Բաբայանը (մինչև 65 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

  • Կիսվել: