շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
28 տարի առաջ այս օրը Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակն է տարել պաշտոնական խաղերում

28 տարի առաջ այս օրը Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակն է տարել պաշտոնական խաղերում

28 տարի առաջ այս օրը՝ 1995 թվականի սեպտեմբերի 6-ին, Հայաստանի ազգային հավաքականն առաջին հաղթանակն է տարել պաշտոնական խաղերում։

Եվրո-1996-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրում հայ ֆուտբոլիստները Սամվել Դարբինյանի գլխավորությամբ Սկոպյեում 2-1 հաշվով պարտության են մատնել Մակեդոնիայի հավաքականին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականի հաղթանակն ապահովել են Ռազմիկ Գրիգորյանը և Արմեն Շահգելդյանը, ինչպես նաև դարպասապահ Արմեն Պետրոսյանը, ով խաղի ավարտից 2 րոպե առաջ հետ է մղել 11-մետրանոց հարվածը։

 

  • Կիսվել: