հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
2 ոսկե և 1 բրոնզե մեդալ խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունից

2 ոսկե և 1 բրոնզե մեդալ խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունից

Հայաստանի ներկայացուցիչները 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել սեպտեմբերի 3-ից Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած խուլերի ըմբշամարտի մեծահասակների, երիտասարդների և պատանիների աշխարհի առաջնությունում:

Մեծահասակների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է Սենիկ Սերոբյանը: Պատանիների պայքարում ոսկե մեդալին արժանացել ու պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել հունահռոմեական ոճի ըմբիշ, 50 կգ քաշային Արման Ասատրյանը, իսկ 55 կգ քաշային Գևորգ Սողոյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների հավաքականը թիմային հաշվարկում գրավել է երրորդ տեղը: Հայաստանի թիմը մրցավայր է մեկնել 14 մարզիկով: Ըմբիշները խուլերի աշխարհի առաջնությանը մասնակցել են մարզիչներ Գագիկ Սերոբյանի, Մարտին Ալիխանյանի և Ժիրայր Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

  • Կիսվել: