երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ԶՊՄԿ ընկերության տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել. պարզաբանում

ԶՊՄԿ ընկերության տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել. պարզաբանում

Հայտնում ենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ Այս մասին պարզաբանում է տարածել ԶՊՄԿ-ն:

«Ոստիկանության հայտնած տեղեկատվությունը՝ ԶՊՄԿ տարածքից դուրս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, Ընկերությունը մեկնաբանել չի կարող»,- նշվում է հաղորդագրութնում։

Ավելի վաղ ՆԳՆ-ից լրատվամիջոցներին հայտնել էին, որ Քաջարանի պոչամբար թաղամասում ծեծկռտուք է եղել։  Դեպքի վայր են գնացել ոստիկաններ, կանխվել են հետագա զարգացումները, կա 8 բերման ենթարկված:

  • Կիսվել: