շաբաթ, օգոստոս 29
29 / 8 / 2026
Զովունիում՝ գազաբալոնի լիցքավորման կետում, տեղի է ունեցել պայթյուն. կան վիրավորներ (լուսանկարներ)

Զովունիում՝ գազաբալոնի լիցքավորման կետում, տեղի է ունեցել պայթյուն. կան վիրավորներ (լուսանկարներ)

Հունվարի 17-ին՝ ժամը 17:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ գազաբալոնի լիցքավորման կետում, տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Հնարավոր է սա 1 անձ and դրսում նկարն է
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
 

  • Կիսվել: