կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուրում են․ (ուղիղ)

Զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուրում են․ (ուղիղ)

«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը վաղ առավոտյան՝ Անկախության տոնի առթիվ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ նրան դիմավորեցին զոհվածների ծնողները:

Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները գիշերել են Եռաբլուրում, նրանք նախօրեից հավաքվել են այնտեղ, որպեսզի թույլ չտան Փաշինյանի  մուտքը Եռաբլուր:

Զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը նշել էր, որ իրենք չեն թույլատրելու Փաշինյանի մուտքը, եթե բռնի ուժ են կիրառելու, ապա թող այդպես մուտք գործեն Եռաբլուր:

Այս պահին Եռաբլուրում ոստիկանան ուժեր չկան:

  • Կիսվել: