Զոհված զինծառայողների ծնողների ակցիան ավարտվեց ՀՀ Գլխավոր դատախազության մոտ
Զոհված զինծառայողների ծնողների ակցիան ավարտվեց ՀՀ Գլխավոր դատախազության մոտ:
Զոհված զինծառայողների ծնողներից Գեղամ Նազարյանը,դիմելով ՀՀ գլխավոր դատախազ արթուր Դավյանին, բարձրախոսով ասաց. ՛՛Արթուր Դավթյան, քո հետ եմ, լավ նայի էս տղաների դեմքին, ծնողների կողքը կանգնի: Արթուր Դավթյա՛ն, երկու օր է մնացել որոշումդ կայացնելու, Նիկոլին ձերբակալու՞մ ես, թե՞ ոչ, լավ նայիր, ցանկացած տղայի տեղում կարող էր լինել ձեր տղաների, ձեր եղբայրների նկարը: Նայիր, Արթուր Դավթյան, ամեն օր թող գիշերը տղերքը գան քո երազում՛՛:
Նազարյանի խոսքով՝ իրենք ամաչում են, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը կառավարում է այն անձը, որն այս ամենի հեղինակն է:
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ից, զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիաներ են անցկացնում Դատախազության շենքի առջեւ՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հարուցվի քրեական գործ, նա կալանավորվի՝ որպես այս իրավիճակի պատասխանատու:


