երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Զոհված 20-ամյա Արարատ Արոյանը Արագածոտնի մարզից էր, մեկ ամիս էր մնացել զորացրվելուն (ֆոտո)

Զոհված 20-ամյա Արարատ Արոյանը Արագածոտնի մարզից էր, մեկ ամիս էր մնացել զորացրվելուն (ֆոտո)

Դեռեւս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացած ժամկետային 20-ամյա զինծառայող Արարատ Արոյանը Արագածոտնի մարզի Ագարակավան գյուղից էր, մեկ ամիս էր մնացել զորացրվելու: Այս մասին news.am-ին հայտնել է Ագարակավանի վարչական շրջանի ղեկավար Խորեն Կիրակոսյանը:

441952076_410733851925445_3562441954773491339_n (1) (2).jpg (26 KB)

«Արարատը համեստ խելոք ըտանիքից էր, տան միջնեկն էր, ունի իրենց մեծ եղբայր, որը ծառայել էր, եւ իրենից փոքր, դպրոցական քույր: Դեռեւս հայտնի չէ, բայց նախնական տվյալներով դեպքը զորավարժության ժամանակ էտեղի ունեցել, զինտեխնիկայի բախումից կամ մեկ ուրիշ բանից»,-ասաց նա:

  • Կիսվել: