հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Օրվա երկրորդ ողբերգությունն Արմավիրում. Գործարանում բռնկված հրդեհից մահացել է առնվազն 2 մարդ

Օրվա երկրորդ ողբերգությունն Արմավիրում. Գործարանում բռնկված հրդեհից մահացել է առնվազն 2 մարդ

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ: Այս մասին հայտնում է ԱՆ խոսնակը։

Տարբեր աստիաճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: