երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Զինվորի տունը նոր նախագիծ ունի. Հայաստանում կկառուցվի առաջին Վետերանների հոսպիտալը

Զինվորի տունը նոր նախագիծ ունի. Հայաստանում կկառուցվի առաջին Վետերանների հոսպիտալը

Զինվորի տունը նոր նախագիծ ունի. Հայաստանում կկառուցվի առաջին Վետերանների հոսպիտալը։  Այն կառուցվելու է համահայկական դարամահավաքի միջոցով, որի մեկնարկը կտրվի նոյեմբեր 11-ին ԱՄՆ-ում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը․ 

<<Մեր աջակից Family Rescue Fund-FRF կազմակերպությունը ԱՄՆ-ում տալիս է մեծ դրամահավաքի մեկնարկը: Վետերանների հոսպիտալի նախագիծը միավորելու է ամբողջ աշխարհի հայերին` մեր վիրավոր տղաների համար լավագույն հոսպիտալը կառուցելու հարցում: Հայաստանում այն կլինի առաջին բուժհաստատությունը, որը կնախագծվի և կկառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխան և կստանա միջազգային որակավորում: Միջոցառումը կկայանա նոյեմբերի 11-ին, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում: Միջոցառման գլխավոր հովանավորը Veterans of Armenia կազմակերպությունն է: 

Յուրաքանչյուրիդ խնդրում եմ, մաս կազմել համահայկական այս նախաձեռնությանը։
 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: