երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Զինվորի տունը կհամալրվի շարժական ռենտգեն սարքով և կունենա էքսպրեսս լաբորատորիա

Զինվորի տունը կհամալրվի շարժական ռենտգեն սարքով և կունենա էքսպրեսս լաբորատորիա

Զինվորի տունը կհամալրվի լավագույն շարժական ռենտգեն սարքով և կունենա գերժամանակակից էքսպրեսս լաբորատորիա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

՛՛Նշեմ, որ կարևոր համալրումներ են, քանի որ թույլ են տալիս առավել արդյունավետ կազմակերպել վիրավոր զինվորների վերականգնողական բուժման պրոցեսը:

1. Ծանր վնասվածքներով, ներշնչափողային փողրակով զինվորները որոշակի պարբերականությամբ պետք է անցնեն ռենտգեն հետազոտություն՝ վերականգնողական բուժման ընթացքը ճշգրիտ կազմակերպելու և հավանական բարդությունները կանխելու համար։ Ի տարբերություն ստացիոնար ռենտգեն ապարատի՝ շարժական ռենտգենի առկայությունը հնարավորություն է տալիս իրականացնել հետազոտությունն անմիջապես սենյակում, ինչը կարճ ժամանակում ապահովում է թվային ճշգրիտ պատկեր։

2. Ստացիոնար և ամբուլատոր վերականգնողական բուժում ստացող բոլոր պացիենտները պարտադիր կարգով պարբերաբար անցնում են մի շարք հետազոտություններ՝ արյան, մեզի, երիկամների, լյարդի ֆերմենտների անալիզներ և այլն։ Էքսպրես լաբորատորիան հնարավորություն է տալիս կարճ ժամանակահատվածում ստանալ անալիզների ճշգրիտ արդյունքներ։

Շնորհակալ ենք ՀՕՄ Հայաստան / ARS Armenia-ի մեր ընկերներին, որոնք շատ ամուր կանգնած են մեր ու վիրավոր զինվորների կողքին՛՛,-գրել է նա:

 

  • Կիսվել: