շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Զինվորի տան տղաներից 4–ը ևս սեփական բիզնեսը կհիմնեն. նրանց բիզնես դրամաշնորհի առաջին մասն արդեն փոխանցված է

Զինվորի տան տղաներից 4–ը ևս սեփական բիզնեսը կհիմնեն. նրանց բիզնես դրամաշնորհի առաջին մասն արդեն փոխանցված է

Զինվորի տան ևս 4 տղաներ սեփական բիզնեսը կհիմնեն, նրանց բիզնես դրամաշնորհի առաջին մասն արդեն փոխանցված է: Այս մասին հայտնում են Զինվորի տան  վերականգնողական կենտրոնից։

«Նարեկ Միրաքյանը Սյունիքի մարզում ըմպելիքի և ջրերի արտադրամաս կհիմնի, Հայաստան Մինասյանը՝ Գեղարքունիքի մարզում՝ պոնչիկանոց, Գոռ Սահակյանի բիզնես նախագիծը Շիրակում կահույքի արտադրամասի ստեղծումն է, Թեմուր Մաղսուդյանը մասնակի կնորոգի Ավան Առինջում գտնվող էկո հյուրատունը»,– տեղեկացնում են կենտրոնից։

Նշենք, որ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած 38 երիտասարդներ արդեն իրենց բիզնեսն ունեն: Նրանցից 10-ը բիզնես են հիմնել 2022թ.-ին:

Զինվորի տունն այս ծրագիրն իրականացնում է «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ և ֆինանսավորմամբ: Ի դեպ, նշված 4 տղաների բիզնես ծրագրերի իրականացմանը միացել է նաև «Դալմա Գարդեն մոլը»։

  • Կիսվել: