շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Զինված անձինք ներխուժել են «Կովերի պարտեզի» տարածք, ծանր վիրավորում են ստացել քահանաներ, ուսանողներ

Զինված անձինք ներխուժել են «Կովերի պարտեզի» տարածք, ծանր վիրավորում են ստացել քահանաներ, ուսանողներ

Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Աղան Գոգչյանը հրատապ հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ այս հայտարարության հրապարակումից մեկ ժամ առաջ զանգվածային և համակարգված ֆիզիկական հարձակում է իրականացվել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների, ինչպես նաև Երուսաղեմի հայկական համայնքի այլ անդամների նկատմամբ:

Ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայաստանի աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղացի հայեր:

Ըստ հայտարարության՝ ավելի քան 30 զինված սադրիչներ՝ դիմակներով, մահաբեր և ոչ մահաբեր զինատեսակներով ներխուժել են Կովերի պարտեզի տարածք և սկսել իրենց դաժան հարձակումը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: