շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Զինծառայողների ծնողներն ու հարազատները շարունակում են փակ պահել Գյումրի-Երևան մայրուղին

Զինծառայողների ծնողներն ու հարազատները շարունակում են փակ պահել Գյումրի-Երևան մայրուղին

Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները շարունակում են փակ պահել Գյումրի-Երևան մայրուղին Հոռոմի խաչմերուկի հատվածը, Ազատանի մուտքը, Գյումրի-Վանաձոր միջպետական, ինչպես նաև Աշոցքից Գյումրի մտնող ճանապարհները, նաև երկաթգիծը: Ոչ մի գնացք ոչ մեկնել, ոչ ժամանել է:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղարն ասաց, որ գնացքի ռելսերին մեքենաներ են կանգնեցված: Զինվորների ծնողները հայտարարում են, որ ոչ մի ճանապարհ ոչ մի պայմանով չեն բացի, բացառությամբ, եթե իրենց հետ հանդիպի վարչապետը, կամ մեկը, ով կկարողանա հստակ ու վերջնական ասել, թե երբ կվերադառնան իրենց որդիները:

  • Կիսվել: