շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ЗИЛ կցորդիչով բեռնատարը հայտնվել է ձորում. կա վիրավոր

ЗИЛ կցորդիչով բեռնատարը հայտնվել է ձորում. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում են shamshyan.com-ից։

Ժամը 17:20–ի սահմաններում ЗИЛ 130 մակնիշի կցորդիչով բեռնատարը Գորիս-Արցախ ավտոճանապարհի  3.9–րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել ձորակում:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:  

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝  վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի  ավագ հետաքննիչ  Նարեկ Մանուչարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: