ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Ժողովրդագրական ծրագրի մշակումը և իրականացումը առանցքային նշանակություն ունի  պետության կայուն զարգացման համար․ Տիգրան Խաչատրյան

Ժողովրդագրական ծրագրի մշակումը և իրականացումը առանցքային նշանակություն ունի պետության կայուն զարգացման համար․ Տիգրան Խաչատրյան

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական ռազմավարության քննարկումը, որին  մասնակցում է  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը,   ՄԱԿ բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար  Ծովինար Հարությունյանը, ,  «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության գործընկեր և ղեկավար Տիգրան Ջբաշյանը, ԱԺ պատգամավորներ, փորձագետներ։

Իր բացման խոսքում Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ժոովրդագրական ծրագրի մշակումը և իրականացումը առանցքային նշանակություն ունեն պետության կայուն զարգացման համար։

«Այս խնդիրների համար առավել արդյունավետ լուծումներ գտնելը կառավարության առաջնահերթություններից է, իսկ շահառուները բնակչության բոլոր շերտերից են»,–ասաց նա և նշեց, որ արդեն ունեն ծնելության խթանման մեկնարկած ծրագրեր։ Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց թե վերջին տարիներին ինչ քայլեր է իրականացվու ծնելության խթանման ուղղությամբ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ նախորդ տարի մեկնարկել է 2021–2026 թվականի իրավիճակի բարելավման ռազմավարությունը և այս քննարկումը արդեն չորրորդ քննարկումն է։ Նա հայտնեց, որ միջազգային փորձագետների ներգրավմամբ հուշագիր են մշակել։ «Սա կառավարության փաստաթուղթը պետք է լինի, ակնկալում եմ բոլորի գործուն մասնակցությունը»,–հավելեց նա։

ՄԱԿ բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետւթյունում 2025 թվականից են գործում, և արդեն շատ հետազոտություններ ունեն իրականացրել՝ լավագույն փորձագետների ներգրավմամբ։

«Լավ  լուր է, որ Հայստանը միակ երկիրը չէ, որ այս ժազովրդագրական անցումով է անցնում և կան երկրներ, որոնք տարբեր ծրագրերն են իրականացրել և իրենց երկրի վիճակը բարելավել է»,–ասաց նա և նշեց, որ երիտասարդներին ուշադրւթյան ներքո են պահում։   Ծավինար Հարությունյանը նշեց, որ  այն պատկերը, որը մենք ունենք արդյունք է վերջին տարիների արածների և չարածների։

Ծրագրի թիմի ղեկավար,  «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության գործընկեր և ղեկավար Տիգրան Ջբաշյանը նշեց, որ մենք ունենք ծերացող բնակչություն և բնակչությունը նվազում է, ինչը բոլորը զգում են։ Նա նկատեց, որ որոշակի տարիքում ունենք ավելի շատ իգական սեռի ներակայցուցիչներ, քան արական և վարքաբանական փոփոխությւուն պետք է լինի։

  • Կիսվել: