«Ժոնգթոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների արանքում մնացած վարորդի վիրահատության առաջին փուլը ավարտվել է
Օգոստոսի 11-ին երկու «Ժոնգթոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների արանքում մնացած թիվ 7 երթուղին սպասարկող վարորդի վիրահատության առաջին փուլը քիչ առաջ բարեհաջող ավարտվեց։ Այս մասին հայտնել է ավտոբուս ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը;
Հիշեցնենք, որ Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի երթուղու վերջնակետում, վարորդներից մեկը անզգուշությամբ չի գործարկել մեքենայի` ձեռքի արգելակման համակարգը, ինչի հետևանքով մեքենան հարվածել է մյուս կայանված մեքենային։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի և թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում։


