երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ժողովուրդը վրանները կխփի, կմնա այստեղ. վարդաշենցիները հանդիպում են պահանջում Ավինյանի հետ

Ժողովուրդը վրանները կխփի, կմնա այստեղ. վարդաշենցիները հանդիպում են պահանջում Ավինյանի հետ

Հիմա այսքանս այստեղ ենք, արդեն երկուշաբթի օրվանից սկսած հավաքվելու ենք եւ այստեղ, և կառավարության դիմաց: Այ մասին, այսօր՝ մարտի 19-ին, քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց Վարդաշենի 6-րդ փողոցի 68ա շենքի բնակիչներից Լիանա Հարությունյանը:

Նշենք, Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա շենքի բնակիչներն այսօր անձրևի տակ բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց: Նրանք նշում են, որ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, այդ վթարային շենքից իրենց դուրս բերել եւ բնակարաններով ապահովել: Քաղաքապետի խոստացած ժամկետը լրացել է, խնդրին լուծում չի տրվել, իսկ շենքն ամեն պահի փլուզման վտանգի տակ է:

«Վրանները կխփենք այստեղ ու կմնանք, հլը տեսնեմ ինչ են անելու։ Գոնե այստեղ գիտենք, որ անձրևը գլխներին չի կաթա ժողովրդի, այդ կեղտակոյուղաջրերը չեն լցվի իրենց վրա:

Իրենց տված խոստումից 7-8 ամիս անցել է, տեսանյութերը կան, ու ոչ մի նորություն չկա: Երևի ինձ թվում է՝ իրենք «Շուն ու կատուն» շատ լավ գիտեն: Հիմա իրենք ճոնն են, մենք էլ գդակ չունենք, 68ա շենքն էլ գդակ չունի գլխին։  Ասում է՝ հլը նոր եմ ցրցամ տվել: Տարի ու կես առաջ դուք ասել եք, հլը նոր պիտի որոշե՞ք»,-ասաց նա:

  • Կիսվել: