երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Ժողովու'րդ, մի քանիսի ներս են կանչում, խումբ կազմենք. տնտեսվարողներին հրավիրեցին կառավարության շենք

Ժողովու'րդ, մի քանիսի ներս են կանչում, խումբ կազմենք. տնտեսվարողներին հրավիրեցին կառավարության շենք

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողների մի խումբ մտավ կառավարության շենք՝ իրենց բողոքը ներկայացնելու:

Հիշեցնենք, որ նրանք բողոքում են հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու դեմ:

«Ասել են՝ 10 հոգանոց խումբ կազմեք, եկեք հանդիպելու, իրենք չեն իջնում: Դեռ չգիտենք, ում հետ ենք հանդիպելու: Կհանդիպենք, կգանք, կասենք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Մեկ ուրիշն էլ նշեց, որ իրենք պահանջում են վերանայել շրջանառության հարկի թանկացումը, նաեւ պարզեցնեն, որ կարողանան աշխատել:

Պարզվեց, որ հանդիպումը կայանալու է դիմում-բբողոքների հարցերով վարչության պետի հետ:

  • Կիսվել: