երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ժողովրդին հայտնի Ավանի կամրջի հարևանությամբ բախվել են երկու Mercedes․ կա վիրավոր

Ժողովրդին հայտնի Ավանի կամրջի հարևանությամբ բախվել են երկու Mercedes․ կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում, ժողովրդին հայտնի՝ Ավանի կամրջի մոտ, բախվել են 26-ամյա Տիգրան Զաքարյանի վարած Mercedes C300 մակնիշի և 29-ամյա Հովհաննես Ալիխանյանի վարած Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes C300-ի վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ; Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկներ Լևոն Սադաֆյանն ու Արամ Սաֆարյանը;

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխացնել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Արամազդ Հարությունյանի գլախվորությամբ։ Վթարի փաստով Ա․ Հարությունյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։  Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

 Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: