ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ժաննա Անդրեասյանը և Մարտին Էռնեկյանը քննարկել են կրթական նոր ծրագրի ներդրման և կրթաթոշակների տրամադրման հարցեր

Ժաննա Անդրեասյանը և Մարտին Էռնեկյանը քննարկել են կրթական նոր ծրագրի ներդրման և կրթաթոշակների տրամադրման հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեին և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

Քննարկման առանցքում կրթական նոր ծրագրերի ներդրման, կրթաթոշակների տրամադրման, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ հարցերն էին:

«Մենք կարևորում ենք արդյունավետ համագործակցությունը և պատրաստ ենք քննարկելու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Կողմերն անդրադարձել են բուհերում օդանավակայանների աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ մասնագիտությունների ներդրման, նպատակային կրթաթոշակների տրամադրման հնարավորություններին:

  • Կիսվել: