ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 Ժաննա Անդրեասյանը դիմում է դպրոցների տնօրեններին

Ժաննա Անդրեասյանը դիմում է դպրոցների տնօրեններին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի տնօրեններ,

Նախորդ ուսումնական տարում Կզնակը Լուսե հիմնադրամի հետ հրաշալի ծրագիր իրականացրեցին, որի շրջանակներում տարբեր բնակավայրերի դպրոցների սովորողներ երկու շաբաթով հյուրընկալվում էին այլ դպրոցում։

Սա մեր երկիրը ճանաչելու, ընկերներ ձեռք բերելու, սովորելու շատ լավ միջոց է։

Աշակերտների փոխանակման ծրագիրը նորից հայտարարված է։ Մինչև հոկտեմբերի 10-ը կարող եք դիմել, ձեր դպրոցներում հյուրընկալել երեխաներին, ձեր աշակերտներին ուղարկել այլ դպրոցներ։ Այդ ընթացքում իրականացվելու է նաև նախագծային աշխատանք՝ երեխաների համատեղ մասնակցությամբ։

  • Կիսվել: