հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
Ժաննա Անդրեասյանն ու Աննա Հակոբյանը մասնակցել են Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

Ժաննա Անդրեասյանն ու Աննա Հակոբյանը մասնակցել են Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

«Աուտիզմ» ազգային հիմնադրամն Աուիտիզմի իրազեկման միջազգային օրվա շրջանակում կազմակերպել է միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և այլք:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ միջոցառումը կազմակերպվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամի՝ Երևանում գործող «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում, որը ներկայում ապահովում է 200 շահառուի վերականգնողական, կրթական, սոցիալականացման և մասնագիտական վերապատրաստման ծառայություններ:

Հաստատության սաները հանդես են եկել համերգային կատարումներով: Կազմակերպվել է նաև երեխաների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթը տրամադրվելու է ԼՂ-ից բռնի տեղահանված, աուտիզմ ունեցող երկու եղբայրների՝ ապահովելով նրանց ճանապարհածախսը «Իմ ուղին» հաճախելու և վերականգնողական շարունակական թերապիաները ստանալու համար:

Միջոցառման ընթացքում ընդգծվել է համընդհանուր ներառականության ապահովման կարևորությունը՝ որպես պետության գերակա ուղղություններից մեկը, որն արդեն իսկ իրականացվում է կրթական գրեթե բոլոր մակարդակներում: Նշվել է՝ համընդհանուր ներառականության ապահովումը հնարավորություն է տալիս ցանկացած երեխայի, անկախ իր զարգացման առանձնահատկություններից, հասակակիցների հետ կրթություն ստանալու և իր պոտենցիալն իրացնելու: Այս համատեքստում կարևորվել է նաև պետության հանձնառությունը՝ նպաստելու աուտիզմ ունեցող անձանց ձայնը լսելի դարձնելուն:

  • Կիսվել: