կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Ժաննա Անդրեասյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

Ժաննա Անդրեասյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կրթության, Գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին պաշտոնից ազատելու մասին։

Հիշեցնենք, որ այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել էր նաև ԿԳՄՍ Նախարար Վահրամ Դումանյանը։

Ըստ InfoPort.am-ի տվյալների՝ Անդրեասյանը կնշանակվի ԿԳՄՍ նախարար։
 
Ինչպես InfoPort.am-ը հայտնել էր ավելի վաղ, այսօր պաշտոնից ազատվել է նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, չնայած ազատման պաշտոնական հրամանը դեռևս հրապարակված չէ։ Կայքի տեղեկություններով՝ փոխվարչապետի պաշտոնին կնշանակվի ներկայիս Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը։
 

  • Կիսվել: