Ժամը 6-ից դուրս եմ եկել տնից, որ գամ հասնեմ, չեն թողնում բարձրանանք Ծիծեռնակաբերդ. տարեց քաղաքացի
Դե եկել ենք, որ բարձրանանք Ծիծեռնակաբերդ, չեն թողնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց տարեց երեւանցիներից մեկը:
«Ի՞նչ ասեմ։ Մենակ ասելով չի, պետք է անել, այս ժողովուրդը պետք է համախմբվի ու անի։ Անընդհատ խոսում են, անընդհատ ասում են, բայց ոչ մի բան չեն ձեռնարկում, ոչ մի բան չեն անում: Ես հազիվ ոտքի վրա կանգնած եմ, հասել եմ այստեղ, բայց փակ է մուտքը: Ինչի՞ են փակել, ես չեմ հասկանում։ Վարչապետն է գալիս, թե ինչ-որ կառավարության անդամ է գալիս, է, թող միասին գնանք, կամ մի պահ թող կանգնեցնեն, վարչապետը գնա, հետո նոր ժողովուրդը հետևից գնա»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ նախօրեին հայտարարվել էր, որ պետական արողակարգ է եւ փակ է լինելու, տղամարդն արձագանքեց. «Ես հեռուստացույց չեմ նայում, ռադիո չեմ լսում, իմ հեռախոսն ինտերնետ չունի: Ես ամբողջ օրը իմ թոռնիկի հետ եմ, տանում եմ դպրոց, բերում եմ և այլն: Ի՞նչ հեռուստացույցի մասին է խոսքը: Այսքան տեղը բարձրանալը ինձ համար շատ դժվար է, եթե ներքեւում ասեին, ես տրանսպորտ կնստեի, հետ կգնայի, կամ ոտով կգնայի, չէի գա հասնեի այստեղ:
Ես ժամը 6-ից դուրս եմ եկել տնից, որ գամ հասնեմ այստեղ, ոտքով»:
Նշենք, որ առավոտից ոստիկանները փակել են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը քաղաքացիների ու լրագրողների համար, որը կապված է նրա հետ, որ այնտեղ է այցելում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան պաշտոնյաների հետ: