ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Ժամը 10։00-ի դրությամբ մի շարք տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր

Ժամը 10։00-ի դրությամբ մի շարք տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Կոտայքի, Հրազդանի, Ապարանի, Արմավիրի, Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սպիտակի, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր:
Սարավանի լեռնանցքում, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին խիտ մառախուղ, տեսանելիությունը՝ 20-50 մետր:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

 
 

  • Կիսվել: